Հուշարձանագետ․ Նոր 5000-դրամանոցի վրա իսլամական պաշտամունքային կառույց է25 ապրիլի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարզել է, որ շրջանառության մեջ դրված նոր թղթադրամներից 5000 դրամանոցի վրա իսլամական պաշտամունքային կառույց է պատկերված։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թվականին կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում», - գրել է Կարապետյանը։
Նա գրել է, որ ձևավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն «իհարկե, ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերևս կարծելով, որ եթե գմբեթավոր է, ուրեմն հայկական եկեղեցի է…»:
Հայկական նոր թղթադրամների էսքիզները հանրությանն են ներկայացվել 2017 թվականի նոյեմբերին։ Դրանք, նախատեսվածի պես, շրջանառույան մեջ են մտել 2018 թվականի վերջին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |