Թուրքիան քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունը25 ապրիլի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը, որում 1915 թ. դեպքերն անվանել է «Մեծ եղեռն»: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019 թ. ապրիլի 24-ին արած հայտարարությունը: Հայերի հորինած սուբյեկտիվ պատմությունը հիմք ընդունող այս հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Ներքաղաքական մտքերով պատմության կեղծումը երբեք չի ընդունվի: Նույն ժամանակահատվածում հայ ըմբոստների կողմից սպանված ավելի քան 500 հազար մուսուլմանների ցավը ևս մեկ անգամ հիշատակելով Թրամփին հրավիրում ենք ավելի արդար գտնվել», հայտնում է Yerkir.am-ը «Անադոլու» գործակալության վրա հղումով: Անդրադառնալով Թուրքիայի շարունակական կոչերին, կապված արխիվները բացելու և համատեղ հանձնախումբ ստեղծելու հետ՝ հայտարարության մեջ նշվում է. «1915 թ. դեպքերը մոռացության մատնել ցանկացող հայ ծայրահեղականները քաջություն չունեն այս առաջարկին դրական մոտեցում ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ հարգել Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում իրենց կյանքը կորցրած մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների հիշատակը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ. նա դարձյալ օգտագործել է «Մեծ եղեռն» եզրույթը՝ «ցեղասպանության» փոխարեն: «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին, ովքեր վերապրել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: 1915 թվականի սկզբին՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 մլն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ քայլեց դեպի իր մահը: Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությանը՝ սգալով կորսված բազմաթիվ կյանքերը», - ասել է Թրամփը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |