25 ապրիլի 2019 - 11:40 AMT
Սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացողի դեմ քրգործ չի հարուցվի

ԱԺ բակում սեռական փոքրամասնություններին «ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու դեմ նյութերի նախապատրաստումն ավարտվել է: Քրեական գործ չի հարուցվել:

«Որոշում է կայացվել, քրեական գործ հարուցելը մերժել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով», հայտնել են ոստիկանության Արաբկիրի բաժնից, գրում է Aysor.am-ը:

Ավելի վաղ, ԱԺ դիմաց ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացին ցուցադրել էր դանակը՝ հայտարարելով, թե պատրաստ է դրանով «ուտիլիզացնել» սեռական փոքրամասնություններին:

Հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնում նյութեր էին նախապատրաստվել, քաղաքացին բերման էր ենթարկվել ոստիկանություն, բացատրություն տվել ու բաց թողնվել:

«Ուտիլիզացնել» սպառնացող քաղաքացու հայտարարությունը սոցիալական ցանցերում բազմաթիվ մեմերի ստեղծման առիթ դարձավ: Միասեռականներին ուտիլիզացնելու մտադրություն հայտնած անձին տրվեց «Ուտիլիզատոր» անունը: