350 մլն դրամ՝ ՀՀ դեսպանատների գործունեությանը

350 մլն դրամ՝ ՀՀ դեսպանատների գործունեությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հաստատվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով ատաքին գործերի նախարարությանը 347․5 մլն դրամ հատկացնելու նախագիծը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018-ի մայիսից ի վեր որդեգրած քաղաքականության շրջանակում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ԱԳՆ համակարգից կադրային դիվանագետներ նշանակվումն ի հայտ է բերել որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար:

«Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից և այլն: ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը»,- ասել է Մնացականյանը:

Ավելի վաղ վարչապետը մի շարք երկրներում նոր դեսպաններ է նշանակել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---