Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպումը 3 ժամ է տևել25 ապրիլի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վլադիվոստոկում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի առաջին գագաթնաժողովը: Բանակացությունները 3 ժամ են տևել: Գրեթե 2 ժամ պետությունների ղեկավարներն առանձին են զրուցել: Ըստ Պուտինի, զրույցը «հանգամանալից է ստացվել»: Անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին, գործակցության հեռանկարներին, ինչպես նաև իրավիճակին Կորեական թերակղզում: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսսկի կղզում՝ ՌԴ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է Ռուսաստան: Նա Վլադիվոստոկում կլինի մինչև ապրիլի 26-ի երեկոն: Նրա համար մշակութային ծրագիր են պատրաստել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |