Փաշինյանի դիտած վերջին ֆիլմը՝ իտալական կատակերգական ողբերգություն հակակոռուպցիոն պայքարի մասին25 ապրիլի 2019 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա Գազետային» տված հարցազրույցում պատմել է իր՝ վերջերս դիտած ֆիլմի մասին․ դա «Օրենքն այստեղ տեղ չունի» իտալական կատակերգությունն է։ Շաբաթներ առաջ Facebook-ի հայկական տիրույթում ֆիլմի շուրջ քննարկումներ ծավալվեցին, որոնց ընթացքում հայկական իրականության հետ զուգահեռներ տարան։ Եթե վախենում եք «սփոյլերներից»՝ մի կարդացեք։ Եթե ոչ՝ կարճ պատմում ենք, ինչի մասին է ֆիլմը։ Իտալիայի հարավում փոքրիկ մի քաղաք կորած է աղբի, գարշահոտի, խցանումների մեջ, ծովափը զավթել են հարուստներն իրենց առանձնատներով, մայթերն ու կանաչ գոտիները՝ մեքենաները, իսկ պաշտոնյաները ոչինչ չեն ձեռնարկում խնդիրները լուծելու համար։ Բնակիչները զզված են իրավիճակից, բայց կոռումպացված քաղաքապետն ամեն անգամ հաղթում է՝ շնորհիվ լավ կապերի ու ընտրակաշառքի։ Հանկարծ քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվում ու նա չի կարողանում մասնակցել ընտրություններին։ Իր փոխարեն քաղաքապետ է ընտրվում տեղի անկաշառ մի դասախոս, որի հետ բնակիչները քաղաքի խնդիրների լուծման մեծ հույսեր են կապում։ Նոր քաղաքապետը սկսում է կառավարել համայնքը օրենքի տառին համապատասխան՝ բոլոր բնակիչները սկսում են տուգանվել աղբ թափելու ու սխալ տեղ կայանելու համար, ապօրինի կառուցած շինություններն ու վնասատու գործարանները քանդվում են, պաշտոնյաներին ստիպում են աշխատել՝ սուրճ խմելու փոխարեն։ Քաղաքապետն արգելում է իր իսկ բարեկամների ապօրինի շինարարությունը ու եկեղեցուն կից հյուրատան գործունեությունը։ Կարճ ժամանակ անց քաղաքապետը, որը փորձում է ստիպել մարդկանց ապրել օրենքով, վաստակում է բոլորի ատելությունը։ Նրա դեմ, կենտրոնի օգնությամբ, դավեր են նյութում, իսկ միակ մարդուն, ով ասում էր, որ քաղաքը փոխվել է դեպի լավը, լռեցնում են։ Արդյունքում, քաղաքապետը հեռանում է պաշտոնից։ Հին կաշառակերը ծափերի ու ցնծության ներքո վերադառնում է իշխանության։ Քաղաքը կրկին կորում է աղբի ու ապօրինի շինարարության մեջ, չինովնիկները կրկին գործ անելու փոխարեն սուրճ են խմում, բնակիչները կրկին կայանում են որտեղ կամենան։ Բոլորը կրկին երջանիկ են։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |