Շրի Լանկայի զոհերն ավելի քիչ են, քան նախապես հայտարարվել էր

Շրի Լանկայի զոհերն ավելի քիչ են, քան նախապես հայտարարվել էր

PanARMENIAN.Net - Ըստ ճշտված տվյալների, Շրի Լանկայում ահաբեկչությունների հետևանքով մոտ 250 մարդ է սպանվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության ծառայության ղեկավար Անիլ Ջասինգեն:

«Զոհվածները 250-260 են: Հստակ չեմ կարող ասել: Մարմինների առանձին հատվածներն այնքան շատ են, որ դժվար է հստակ քանակը պարզել»,-ասել է նա, հայտնում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով:

Ըստ պաշտպանության փոխնախարար Ռուվան Վիեվարդենի, պայթյունների հետևանքով 253 մարդ է զոհվել: Զգալի տարբերությունն այս և նախապես հայտարարված թվի միջև նա բացատրել է մորգերի սխալ տվյալներով:

AFP-ն, պաշտոնական աղբյուրի վրա հղումով, նույնպես հայտնում է 253 զոհի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր 359 զոհվածի մասին:

Պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել:

Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---