4 սեպտեմբերի 2008 - 18:41 AMT
ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարները Հարավային Օսիայի վերաբերյալ որոշում են կայացրել
Հասարակական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ԱԳՆ ղեկավարների խորհուրդը որոշում կայացրեց Հարավային Օսիայի վերաբերյալ` կոչ անելով մնացած խնդիրների խաղաղ լուծման եւ ողջունելով տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի ակտիվ դերը:

«Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունների էսկալացիայի հետ կապված` մենք որոշում ընդունեցինք: Դրանով ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարները կոչ են անում գոյություն ունեցող խնդիրների խաղաղ լուծման ու բանակցությունների աջակցության եւ, ողջունելով Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման վեց սկզբունքների միահամուռ հավանությունը, նախարարները արտահայտվեl են տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի ակտիվ դերի օգտին»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: