ՀՀ ԱԳՆ-ն անհեթեթ է համարում որոշ թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունները

PanARMENIAN.Net - «Ես կտրականապես ժխտում եւ անհեթեթ եմ համարում թուրքական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, որ Վարուժան Գարդիսյանը ներկա է լինելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպմանը եւ նստելու է կառավարական օթյակում»,- PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը:



1983թ. Ֆրանսիայում Վարուժան Գարդիսյանը դատապարտվել էր ֆրանսիական Օռլի օդանավակայանում թուրքական լայների պայթեցման համար, որի արդյունքում 8 հոգի էր զոհվել: 2001թ. նա ազատվելուց հետո ժամանել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու համար:



Սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը, որին ներկա են լինելու Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---