2019-ի մարտին անշարժ գույքի գործարքները փետրվարի համեմատ աճել են 15 %-ով

2019-ի մարտին անշարժ գույքի գործարքները փետրվարի համեմատ աճել են 15 %-ով

PanARMENIAN.Net - 2019-ի մարտ ամսին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15, 213 գործարք. ցուցանիշը 2019-ի փետրվարի համեմատ աճել է 15.0 %-ով, իսկ 2018-ի մարտ ամսվա համեմատ` 6.7 %-ով:

Երևանում 2019-ի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի փետրվարի համեմատ աճել են 1.9 %-ով, իսկ 2018-ի մարտ ամսվա համեմատ՝ 9.6 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019-ի մարտ ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի փետրվարի համեմատ աճել են 0.8 %-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---