«Իմ քայլը» հանքային ջրերի մենաշնորհի դեմ օրինագիծ է մշակել26 ապրիլի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում փոփոխություն կատարելու մաuին նախագիծը, որով հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային պայմաններ են ստեղծվում, հայտնել է «Հայկական ժամանակը»։ Նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդրական առկա լուծումների պայմաններում աշխարագրական տեղանուն որպես ապրանքային նշան գրանցած տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում արգելելու տվյալ աշխարհագրական տեղանքում արտադրված ապրանքներ իրացնող տնտեսվարող սուբյեկտին իր ապրանքային նշանում կամ անհատականացման այլ միջոցներում օգտագործել տվյալ աշխարհագրական վայրի անվանումը, ինչը բացասական ազդեցություն է ունենում բնական և հանքային ջրերի իրացման ոլորտում մրցակցային իրավիճակի վրա՝ հանգեցնելով տվյալ ապրանքային շուկայում կենտրոնացվածության բարձրացմանը: Նշվում է, որ գործող օրենսդրությամբ մի քանի տնտեսվարող սուբյեկտ ունեն առավելություն իրենց մրցակիցների համեմատ, ինչը հակասում է «ՀՀ Սահմանադրությանն» ու «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով երաշխավորված ազատ և հավասար տնտեսական մրցակցության սկզբունքին: Առաջարկվում է «Աշխարհագրական նշումների մասին» օրենքով սահմանված իրավական պահպանության իրավունքը տարածել նաև բնական և հանքային ջրերի վրա: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որ այս շուկայում գործող և ապագայում բացվելիք բազմաթիվ մրցակից ընկերություններ, որոնք կհամապատասխանեն օրենքի մյուս պայմաններին, կկարողանան օգտագործել աշխարհագրական անվանումը իրենց կողմից արտադրվող ապրանքի վրա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության իջեցման, փոքր ընկերությունների զարգացման համար ստեղծված այս արհեստական խոչընդոտը կվերանա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |