Պուտին. Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Պուտին. Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Մոսկվան ջանք չի խնայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Պեկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ ՌԴ-ն կշարունակի միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Ապրիլի 25-27-ը Պեկինում ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը:

«Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ջանք չի խնայի հակամարտության կարգավորման համար»,-ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---