Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը։

Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի հրամանով բանտարկվել, ապա սպանվել են մոտ 250 հայ մտավորական և հանրային գործիչ, արձանագրվում է, որ մինչև 1.5 մլն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։

«Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20֊րդ դարի առաջին ցեղասպանությունը»,֊ ասված է տեքստում։

Պորտուգալիայի խորհրդարանը ցավ է հայտնել հայերի ցեղասպանության զոհերի կապակցությամբ՝ նրանց հիշատակը դիտարկելով որպես ժողովուրդների հաշտեցման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության էական տարր։ Բանաձևում նաև նշվում է, որ թեև օսմանյան ռազմական դատարանները ցեղասպանության կազմակերպիչներին 1919-1920֊ին դատապարտել են մահապատժի, սակայն այդ դատավճիռները կյանքի չեն կոչվել։ Խորհրդարանը հայտարարում է, որ հաշվի առնելով աշխարհում ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկա մակարդակը, անցյալի տառապանքի հիշողությունն էական նշանակություն ունի։

Այսկերպ խորհրդարանը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հանձնառությունը և ընդգծում է ժողովուրդների, կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Բանաձևում նշվում է նաև, որ նույն ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---