Կենդանաբանական այգում բենգալյան վագր է անկել

Կենդանաբանական այգում բենգալյան վագր է անկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Երևանի Կենդանաբանական այգու բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական անկումը, տեղեկացնում է այգու լրատվական ծառայությունը։

Կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար:

Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ-ից: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---