ՄԻՊ-ը՝ Քոչարյանի մասին. Բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածը

ՄԻՊ-ը՝ Քոչարյանի մասին. Բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածը

PanARMENIAN.Net - Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի պահպանման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում խնդիրներ են արձանագրվել:

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն ասել է. «Պաշտոնյաները, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատուները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, այլապես դա կվնասի գործին»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

«Խնդիրը հիմա էլ է առկա, ուստի բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի պահման պայմաններին, Արման Թաթոյանը հայտնել է, որ Քոչարյանը ՔԿՀ-ի ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չունի. «Իր խցում մեկ անգամ եմ եղել, իսկ այցելել եմ մի քանի անգամ։ Սովորական խուց է, առանձնահատուկ բան չկա»:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---