Զեյնալյան. ՀՀ-ում անօրինական կալանավորված անձինք չկան

Զեյնալյան.  ՀՀ-ում անօրինական  կալանավորված անձինք չկան

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, պատասխանելով ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ երկրում չկան անօրինական անազատության մեջ գտնվող անձինք:

«Անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան Հայաստանի Հանրապետությունում: Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն բավարար հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով, որպես խափանման այլընտրանքային միջոց: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից. ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, քան նախկին իշխանությունների ժամանակ»,- ասել է Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը զերծ է մնացել որևէ մեկին քաղբանտարկյալ անվանելուց, նշելով, որ դատապարտված կամ կալանավորված անձն է որոշում իր ոչ իրավական կարգավիճակը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում շեշտվել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---