Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է ՀՀ

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է ՀՀ

PanARMENIAN.Net - Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ, որն առնչվում է Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի գծանկարների գործին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---