«Որակի նշան»՝ ռուսական հեղինակավոր կազմակերպության կողմից. «Աշտարակ-Կաթը» մրցանակ է ստացել

«Որակի նշան»՝ ռուսական հեղինակավոր կազմակերպության կողմից. «Աշտարակ-Կաթը» մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլի 27-ին Երևանում «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում«Աշտարակ-Կաթ» ապրանքանիշն արժանացել է Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) «Որակի նշան» մրցանակին։

Այն հանձնել է Որակի համառուսաստանյան կազմակերպության նախագահ, տնտեսագիտական և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գենադիյ Պետրովիչ Վորոնինը։ Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), «Ռուսական ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի, Ռուսաստանի գործարարների միության, ՀՀ Սննդամթերքի անվտանգության և «Սպառողների ասոցիացիայի» ներկայացուցիչները։

«Պարտավորեցնող է, որ «Աշտարակ-Կաթի» արտադրանքը բարձր և արժանի գնահատական է ստանում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև որակի չափանիշներ սահմանող օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների կողմից», - նշել է «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի վաճառքի բաժնի ղեկավար Գարիկ Խաչատրյանը:

«Աշտարակ-Կաթի» դերը բարձր է գնահատվում նաև բանակաշինության գործում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել ինժեներական և այլ աշխատանքներին, որի համար երեք տարի անընդմեջ արժանացել է ՊԲ–ի և ՊՆ–ի կողմից տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---