Թուրքահայերը հուսով են, որ ֆուտբոլային խաղը կնպաստի երկու երկրների միջեւ հարբերությունների հաստատմանը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքի գրասենյանը ողջունել է 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով ՀՀ նախագահի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցելելու մասին որոշումը: Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում: «Մենք հուսով ենք, որ այս ֆուտբոլային խաղը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը: Սպորտը կարող է ժողովրդներին ցույց տալ դեպի խաղաղություն եւ եղբայրություն տանող ճանապարհը»,-ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ, հաղորդում է թուրքական «Զամանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---