ԱՄՆ-ն Շրի Լանկային զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

ԱՄՆ-ն Շրի Լանկային զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

PanARMENIAN.Net - Շրի Լանկայում ԱՄՆ դեսպանը զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին: «Մեծ առաջընթաց արդեն արձանագրվել է, ձերբակալությունների շնորհիվ, սակայն, կարծում եմ, այս պատմությունը դեռ ավարտված չէ: Մենք կարծում ենք, որ նոր հարձակումների ակտիվ պլանավորում է ընթանում»,-հայտարարել է ԱՄՆ դեսպան Ալայնա Տեպլիցը:

Ըստ նրա, եկեղեցիներում պայթյունների համար պատասխանատու ահաբեկչական խմբավորման ակտիվ անդամները կարող են մինչ օրս ազատության մեջ լինել, գրում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ, Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է, որ անվտանգության արտակարգ միջոցները դեռևս կկիրառվեն, քանի որ «Բանակն ու ոստիկանությունը դեռ որոնում են կասկածյալներին»:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---