5 սեպտեմբերի 2008 - 16:49 AMT
Դժվար թե Թուրքիայի նախագահի այցը Երեւան շրջադարձային դառնա հայ-թուրքական հարաբերություններում
Այն, որ թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը արձագանքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, մի կողմից անակնկալ եղավ, որովհետեւ մինչեւ վերջերս տեղեկատվություն կար այն մասին, որ Գյուլը չի ժամանելու Երեւան, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է ռուսական վերլուծական «Ռազմավարական մշակույթի ֆոնդ» կենտրոնի գործընկեր Անդրեյ Արեշեւը: Բայց եւ այնպես, նրա խոսքերով, որոշումն, այնուամենայնիվ, կայացվեց: «Երկու կողմերն էլ արդեն հումանիտար եւ հասարակական մակարդակի վրա հարաբերությունների նորմավորման համար որոշակի ժեստեր են արել: Բացի այդ, վերջերս թուրքական մամուլը` ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմական, Հայաստանի նկատմամբ դրական էր տրամադրված: Նույնիսկ, որքանով որ ես գիտեմ, թերթերից մեկում արտահայտված էր մի միտք, ըստ որի, լավ կլիներ, եթե Թուրքիայի նախագահը այցելեր Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Իհարկե, Գյուլը նման բան չի անի: Եւ դժվար թե Թուրքիայի նախագահի այցը Երեւան շրջադարձային դառնա հայ-թուրքական հարաբերություններում: Բայց դիվանագիտական եւ հումանիտար մակարդակի վրա փոխհարաբերությունների տրամաբանությունը խոսում է աստիճանական մտերմացման մասին»,- նշել է ռուս փորձագետը: