Սանասարյանը խոստացել է ձեռքը կտրել կաշառք ստանալու տեսանյութը հրապարակող խմբագրությունում

Սանասարյանը խոստացել է ձեռքը կտրել կաշառք ստանալու տեսանյութը հրապարակող խմբագրությունում

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն այլ ելք չի կարող ունենալ, քան մեղադրանքի կասեցումը։ Նա խոստացել է ձեռքը կտրել այն խմբագրությունում, որը կհրապարակի իր կողմից կաշառք վերցնելու տեսանյութը։

«Կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ ես կարող եմ որևէ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ, ու որոշների տարբեր տեղերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ, ես սովոր եմ այդ վիճակներին ու ներողամտությամբ եմ վերաբերվում։ Ես վստահեցնում եմ, որ նման տեսանյութ չկա և չի կարող լինել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Ես շատ վստահ եմ, որևիցե վայրկյան չեմ կասկածում, որ կարող է լինել այլ ելք, քան մեղադրանքի կասեցումն է։ Եթե այդպես գնաց, ապա բավականին լուրջ նոր պայքար է սկսելու նոր Հայաստանում։ Իրավական դաշտը մաքրելու նոր պայքար է սկսելու նոր Հայաստանում, ես վստահեցնում եմ դա։ Ես չեմ ասում, եթե ինձ մեղադրեք, ձեզ հետ կռիվ եմ տալու, բայց ես ասում եմ, քաղաքացիներն էլ են տեսնում, որ այստեղ խնդիր կա»,-ասաց Սանասարյանը։

Ասուլիսին մասնակից Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ հայտարարեել է, որ իր պաշտպանյալին առաջադրվել է հանիրավի ու շինծու մեղադրանք։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Պետական վերհսկողական ծառայության ղկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը լիովին հիմնավորված է:Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հաճախ նշվում է, թե Սանասարյանի գործը «կարված է»՝ ԱԱԾ տնօրենն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետությունում 2018-ի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որևէ գործ կարելու, գործ սարքելու, նման դեպքեր չեն եղել»:

Ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---