ԶԼՄ. Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին

ԶԼՄ. Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ավելացրել է սահմանապահների քանակը Վրաստանի հետ սահմանին՝ Դավիթ Գարեջի վրացական քարանձավային համալիրի տարածքի հարևանությամբ: Այդ մասին «Ռուսթավի-2» վրացական հեռուստաալիքի եթերում հայտարարել է համալիրի Ուդաբնո վանքի ծայրագույն վարդապետ Կիրիոնը (Օնիանի):

Ըստ նրա, այս պահի դրությամբ զբոսաշրջիկներն ու ուխտավորները կարող են անարգել մոտենալ համալիրիին, սակայն, նա չի բացառել, որ մայիսի 5-ին ադրբեջանցի սահմանապահները կրկին կարող են փակել դեպի Ուդաբնո վանքը տանող ճանապարհը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

«Նախկինում սահմանապահներն ընդամենը 2-ն էին: Իսկ հիմա մոտ 18-ն են: Այդքան դեռ երբեք չէր եղել»,-ասել է նա հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում:

Դավիթ Գարեջիի տարածքի հարևանության սահմանային իրավիճակը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ ադրբեջանցի սահմանապահները սկսցեին վանքի տարածքում տեղաշարժն արգելող նշաններ տեղադրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---