«Էքստրեմալ քայլեր օդում». Անցում շենքերի միջև ձգված ժապավենի վրայով

«Էքստրեմալ քայլեր օդում». Անցում շենքերի միջև ձգված ժապավենի վրայով

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին՝ առաջին անգամ Հայաստանում, մարդը կանցնի շենքերի միջև ձգված ժապավենի վրայով՝ նոր էջ բացելով Հայաստանում էքստրեմալ սպորտաձևերի «գրքում»: «Էքստրեմալ քայլեր օդում» միջոցառման կազմակերիչներն են Step Slackliners Armenia-ն և Scream Of Soul-ը:

Անցումը կկատարի Ահարոն Խաչատրյանը՝ Երևանի Նաիրի Զարյան 72-74 հասցեում գտնվող զույգ շենքերի միջև:

Ժապավենը կապվելու է 20մ բարձրության վրա, իսկ երկարությունը կազմում է 30մ, նմանատիպ ոչինչ դեռ չի իրականացվել Հայաստանում։

«Նույն օրը մեկ այլ խիզախ զույգ՝ Էվելինան և Դանիիլը, կներկայացնեն պար՝ կախված պարաններից։ Scream Of Soul թիմի խենթ էքստրեմալները ցուցադրական թռիչքներ կկատարեն շենքի տանիքից։ Իսկ Lianna-ն հանդես կգա գեղեցիկ օդային ակրոբատիկ շոու ծրագրով»,-ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ:

Միջոցառումը սկսվելու է 14։00-ին և կտևի մինջև 16։00՝ Highline, Rope Jumping, Rope Dance, Aerial Silk

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---