Թուրք-հայկական սահմանի բացման ժամանակը դեռեւս չի եկել 5 սեպտեմբերի 2008 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Չլուծված է մնում այն հարցը, թե որքանով է Թուրքիան պատրաստ Հայաստանի հետ սահմանի բացմանը: Այցը բանակցությունների սկիզբ չի կարելի համարել: Այն կարելի է դիտարկել որպես Հայաստանի ժեստ եւ ոչ ավելին»,- գտնում է Կովկասի եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան անվտանգության եւ զարգացման քաղաքականության գծով ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը: Թուրքիան, նրա կարծիքով, չի փոխի իր երկաթե քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եւ թուրք-հայկական սահմանի բացման ժամանակը դեռեւս չի եկել: «Թուրքիան այդ քայլին գնացել է ոչ թե սեփական ցանկությամբ, այլ ԱՄՆ-ի ազդեցության ներքո, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ պատերազմում Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է: Արեւմուտքը հասկանում է, որ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարող է օգնել` վերածնելու Հայաստանի տնտեսական իրադրությունը»,- ասել է Կոռնելը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |