Արամ Աթեշյանը կղեկավարի Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացը

Արամ Աթեշյանը կղեկավարի Պոլսո պատրիարքի ընտրական գործընթացը

PanARMENIAN.Net - Պոլսո պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մահից 40 օր անց Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշել է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Նշվում է, որ Կրոնական ժողովի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում որոշվել է ընտրական գործընթացն իրականացնել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ղեկավարությամբ:

Ապրիլի 30-ին Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանն ընտրական գործընթաց սկսելու դիմումն անձամբ են տարել Ստամբուլի նահանգապետարան, հայտնում է Shantnews.am-ը:

Նշվում է, որ նրանց ընդունելու համար նահանգապետարանում անմիջապես ժամադրություն է նշանակվել, ինչը, ըստ համայնքի որոշ աղբյուրների, դիմումին դրական ընթացք տալու նշան է:

Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը վերջին տարիներին ծանր հիվանդ էր, նա մահացել է Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում, որտեղ անցկացրել է մոտ 11 տարի: Նրան փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---