Ճապոնիայի նոր կայսրը ստանձնել է լիազորությունները

Ճապոնիայի նոր կայսրը ստանձնել է լիազորությունները

PanARMENIAN.Net - Ճապոնիայի նոր կայսրը մայիսի 1-ին ստանձնել է լիազորությունները՝ նշանավորելով Ճապոնիայում նոր՝ Ռեյվա-«Հիանալի ներդաշնակության», դարաշրջանի մեկնարկը: Այդ համակարգն օգտագործվում է երկրում միջազգայնորեն ընդունված տոմարի հետ մեկտեղ:

Իր առաջին ուղերձում նոր Նարուհիտո կայսրը խոստացել է կատարել իր պարտականությունները՝ որպես պետության խորհրդանիշի և ժողովրդական միասնության երաշխավորի: 59-ամյա նոր կայսրը խոստացել է միշտ լինել իր ժողովրդի կողմում, գրում է Deutsche Welle-ն:

Նարուհիտոն գահի վրա փոխարինեց իր հորը՝ Ակիհիտոյին, որը տեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին վայր դրեց իր լիազորությունները 30-ամյա գահակալությունից հետո: Տիկնոջ՝ Միչիկո Ակիհիտոյի հետ, նա մաղթել է որդուն, որ նոր Ռեյվա դարաշրջանը լինի կայուն և բեղմնավոր:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին օտարերկրյա նախագահը կլինի, որը կայցելի Նարուհիտոյին արդեն մայիսի վերջում: Ճապոնիայի կայսրին արգելված է դիրքորոշում հայտնել քաղաքական հարցերի շուրջ:

Նարուհիտոյի գահակալման պաշտոնական արարողությունը կլինի հոկտեմբերի 22-իյն: երրորդ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին, որից հետո միայն Նարուհիտոն վերջնականապես կհամարվի կայսր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---