Ուկրաինացի պատգամվորին թույլ չէին տալիս մուտք գործել ՀՀ՝ «երրորդ երկրի պահանջով»

Ուկրաինացի պատգամվորին թույլ չէին տալիս մուտք գործել ՀՀ՝ «երրորդ երկրի պահանջով»

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայիմը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նրան մուտք գործել ՀՀ:

Պատգամավորը գրել է՝ քանի որ այցը Երևան պաշտոնական բնույթ չէր կրում, իր հետ դիվանագիտական անձնագրի փոխարեն սովորական անձնագիր էր վերցրել:

«Երկար ստուգումներից հետո, սպաները հայտնցին, որ տվյալների բազայում նշված է եղել «մուտքի արգելում»: Պատճառը ներկայացնելու իմ խնդրանքին ի պատասխան՝ նրանք ասացին, որ անհայտ է, և չեն կարող հայտնել», - գրել է պատգամավորը:

Նա հավելել է, որ որոշ ժամանակ անց միգրացիոն ծառայության երկու աշխատակից են մոտեցել և «քաղաքավարությամբ բացատրել են, որ արգելքը ոչ թե Հայաստանի, այլ երրորդ երկրի պահանջով է դրված»:

«Բոլոր հանգամանքները պարզելուց և, ըստ երևույթին, մեր դիվանագիտական ծառայությունների միջամտությունից հետո, ինձ թույլատրեցին մուտք գործել երկիր», - գրել է ուկրաինացի պատգամավորը:

Ուկրաինացի պատգամավորի մուտքի արգելքի պահանջը հնարավոր է՝ դրված է ՌԴ-ի կողմից՝ հաշվի առնելով ՌԴ-Ուկրաինա լարված հարաբերությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---