Ասանժին դատապարտել են 50 շաբաթվա բանտարկության

Ասանժին դատապարտել են 50 շաբաթվա բանտարկության

PanARMENIAN.Net - Գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks ինտերնետ հարթակի հիմնադիր Ջուլիան Ասանժը դատապարտվել է 50 շաբաթվա բանտարկության՝ գրավով ազատվելու պայմանները խախտելու համար: Նման որոշում է կայացրել Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին, գրում է Deutsche Welle-ն:

47-ամյա ավստրալացին ձերբակալվել էր բրիտանական ոստիկանության կողմից Էկվադորի դեսպանատան մոտ ապրիլի 11-ին, երբ այդ լատինամերիկյան երկրի իշխանությունները զրկեցին նրան քաղաքական ապաստանից և ստիպեցին լքել դեսպանատան շենքը, որտեղ նա ապաստանել էր 2012-ին: Ասանժը փախել էր Էկվադորի դեսպանատուն, քանի որ ձերբակալման ենթակա էր Շվեդիայում իր դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված գործով:

Ասանժը վախենում էր, որ իրեն ԱՄՆ կարտահանձնեն, որտեղ ուզում են դատել Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողությունների մասին հարյուր հազարավոր գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար: Շվեդիայի դատախազությունը 2017-ին դադարեցրել է Ասանժի հետապնդումը, սակայն ենթադրյալ զոհի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը միջնորդել է Ասանժի դեմ գործը վերաբացելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---