ՌԻԱ Նովոստին՝ հայկական խորովածի մասին. Առաջին կտորն ամենափոքրինն է

ՌԻԱ Նովոստին՝ հայկական խորովածի մասին. Առաջին կտորն ամենափոքրինն է

PanARMENIAN.Net - Ռուսասկան ՌԻԱ Նովոստին գրում է, որ մայիսյան տոները շատերի մոտ ասոցացվում են բնության գրկում հանգստի և, անշուշտ, խորովածի հետ: Գործակալությունը նշում է, որ մսի պատրաստման բաղադրատոմսերը շատ են՝ պատմելով տարբեր երկրների, այդ թվում, հայկական խորովածի մասին:

«Հայաստանում խորովածն, ավանդաբար, միայն տղամարդիկ են պատրաստում: Ավելի քան 20 բաղադրատոմս կա՝ դրանք տարբերվում են մսի տեսակով և այն համեմելու եղանակով՝ քացախով, գինով կամ կոնյակով: Երկրի տարբեր մարզերում խորովածը պատրաստում են ոսկրոտ մսից՝ խոզի կամ ոչխարի: Խորովածն ընդունված է մատուցել խորոված լոլիկի, սմբուկի և կանաչ պղպեղի հետ»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ բանջարեղենը նույնպես« խորովվում է շամփուրներով՝ ածուխի վրա», որից հետո համեմվում է աղով ու սխտորով:

«Ըստ հայկական ավանդույթի, խորովածի առաջին կտորն ամենափոքրինն է»,-գրում է պարբերականը:

Հայկական խորովածից բացի, նկարագրվում են նաև վրացական, չինական, ինդոնեզական, հնդկական, ճապոնական, ամերիկյան, ֆիլիպինյան և այլ խորովածների պատրաստման եղանակները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---