Ֆուտբոլային հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց էլ չի լինելու

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային հանդիպումից հետո հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի առաջընթաց էլ չի լինելու, ինչպես եւ չեն լինելու կտրուկ փոփոխություններ երկու պետությունների քաղաքականության մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, հնարավոր է հարաբերությունների փոփոխություն, որը կախված է Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի միջեւ բանակցությունների արդյունքից: «Աբդուլլա Գյուլի խնդիրները Երեւանում չեն, այլ` Անկարայում, որտեղ նա հակառակորդներ ունի պետական ապարատում, ընդդիմությանն ու իրեն Երեւանի բանակցությունների դրական արդյունքն է պետք»,- ասել է Իսկանդարյանը:



Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---