Վարչապետը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել Աշխատանքի օրվա առթիվ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած տոնական համերգ-միջոցառմանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի կառավարության՝ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակի համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---