
«Գրանդ Հոլդինգ» ընկերությունը ավանդույթի համաձայն մայիսի 1-ին Աշխատավորների միջազգային օրը հատուկ տոնական համերգով նշել է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Միջացառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` իրենց տիկնանց ուղեկցությամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ընտանիքների հետ միասին, այլ հյուրեր:
Վարչապետը «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանին հանձնել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալ: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը կառույցի տարվա լավագույն վեց աշխատակիցներին պարգևատրել են «Հրանտ Վարդանյան» ոսկե մեդալով՝ յուրաքանչյուրին շնորհելով նաև 3 մլն դրամ: