Փարիզում մայիսի 1-ի ցույցերի ժամանակ 38 մարդ է տուժել 2 մայիսի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Փարիզում մայիսի 1-ի կապակցությամբ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ակտիվիստների և ոստիկանների բախման արդյունքում 38 մարդ է վիրավորվել, այդ թվում 14 ոստիկան: 380 մարդ նախնական բերման է ենթարկվել: Անկարգությունները սկսվել են, երբ «Սև բլոկ» հակակապիտալիստական խմբավորման անդամները Մոնպարնասում սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ բղավելով «Ոստիկանությանը բոլորն են ատում»: Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները Twitter-ում հայտնել է, որ վանդալները հարձակվել են փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոցի վրա՝ վիրավորելով աշխատակիցներին, ինչպես նաև նրանց օգնության եկած ոստիկանին: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարգարդրել էր ոստիկաններին վճռականորեն կասեցնել բռնության ցանկացած դրսևորում: Միայն Փարիզում հասարակական կարգի պահպխանման համար մայիսի 1-ին գործել է անվտանգության ուժերի 7400 աշխատակից: Իսկ Ելիսեյան դաշտերի և Համաձայնության հրապարակի մատույցները փակ էին: Ֆրանսիայի այլ տարածքներում մայիսի 1-ն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել: Սակայն, որոշ քաղաքներում, օրինակ, Լիոնում և Կաննում, երթերը քաղաքի կենտրոնում արգելվել էին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |