Թրամփն ասում է՝ Վենեսուելայում առաջիկայում «շատ բան տեղի կունենա»

Թրամփն ասում է՝ Վենեսուելայում առաջիկայում «շատ բան տեղի կունենա»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայում:

Թրամփն այդ մասին խոսել է Fox Business հեռուստաալիքի եթերում: Խոսելով Վենեսուելայում իրավիճակի մասին՝ նա ասել է. «Իրավիճակն ուղղակի սարսափելի է...Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ուզում ենք օգնել մարդկանց:..Շատ բան տեղի կունենա հաջորդ շաբաթ, գուցե ավելի շուտ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 30-ին Կարակասում և Վենեսուելայի այլ քաղաքներում հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ աջակցություն են հայտնել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին: Բախումների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Վաշինգտոնի միջամտությունը Վենեսուելայի ներքին գործերին անթույլատրելի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---