Իրանը մտադիր է երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ համատեղ 2 մայիսի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է համատեղ երկաթուղային ընկերություններ ստեղծել Ադրբեջանի և ՌԴ հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության փոխտնօրեն Բաբակ Ահմադին, հայտնում է Trend-ը: Ըստ փոխտնօրենի, այդպիսով պայմաններ կստեղծվեն, որպեսզի Ռուսաստանն ավելացնի արտադրանքի տարանցումը հարևան երկրներ: Ահմեդին հավելել է, որ Իրանի եկամուտները երկաթուղային տարանցումից աճել են 77 տոկոսով: Ըստ Ահմադիի, միջազգային բեռնափոխադրումներն Իրանին միջինը 1,4 մլն ռիալ եկամուտ են բերում մեկ տոննա-կիլոմետրից: Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |