Մայիսի 3-4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Մայիսի 3-4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը:

«Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Երևանի գինու օրեր» միջացառման շրջանակումհայաստանյան և արցախյան գինեգործները կներկայացնեն գինու մոտ 200 տեսակ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան նաև փորձելու ռեստորանների և սրճարանների կողմից ներկայացված հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ, և այս ամենը կուղեկցվի բարձրորակ երաժշտությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---