Պարեկային ոստիկանության համար հնարավոր է Dodge Charger մեքենաներ գնվեն

Պարեկային ոստիկանության համար հնարավոր է Dodge Charger մեքենաներ գնվեն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ձևավորման փուլում գտնվող պարեկային ոստիկանության համար նախատեսված մեքենաները հնարավոր է Dodge Charger մակնիշի լինեն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ճանապարհային երթևեկությունը կկարգավորի պարեկային ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամները փորձարկել են մեքենաների նմուշներից մեկը։

«Տպավորությունները շատ բարձր էին, սակայն դեռևս կան հարցեր և դիտարկվում են նաև այլ տարբերակներ», - նշված է հասարակական խորհրդի ֆեյսբուքյան էջում։

Ըստ ամերիկյան Dodge մեքենաշինական ընկերության պաշտոնական կայքի, 2019 թվականի թողարկման Dodge Charger մակնիշի մեքենայի գինը սկսվում է $29,220-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---