ԱՆ-ն բացահայտ սուտ է որակել TV5-ի ռեպորտաժը պատավաստումների մասին

ԱՆ-ն  բացահայտ սուտ է  որակել TV5-ի ռեպորտաժը պատավաստումների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ TV5 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ստիպողական պատվաստում» ռեպորտաժի ընթացքում հնչեցված բոլոր մեկնաբանությունները բացահայտ սուտ են և միտված են բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանն ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը:

«Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, ապա տեղեկացնենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բջջային օպերատորների կողմից (ՅՈւՔՈՄ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) առողջապահության նախարարության առաջարկով բոլոր բաժանորդներին՝ առանց սեռատարիքային սահմանափակման, ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում հղվել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Պատվաստումները կյանքեր են փրկում: Նախատեսված են և մեծերի, և փոքրերի համար: Պաշտպանվենք միասին: Դիմեք պոլիկլինիկա: Թեժ գիծ՝ 550601», -ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը:

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2005 թվականից, որի ընթացքում օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում նաև հեռահաղորդակցության միջոցները: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված, գիտականորեն չապացուցված տեղեկատվություն տարածելուց», -ասված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---