Զեկույց. Քրիստոնյաների հետապնդումն աշխարհում հասնում է ցեղասպանության մակարդակի 4 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհի որոշ տարածաշրջաններում հասնում է ցեղասպանության մակարդակի. Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի կարգադրությամբ իրականացված հետազոտության մեջ: Միջանկյալ զեկույցոմ, որը կազմել է եպիսկոպոս Թրուրո Ֆիլիպ Մաունթսթիվենի գլխավորած հանձնաժողովը, ասվում է, որ յուրաքանչյուր երրորդ մարդը մոլորակում կրոնական հողի վրա հետապնդման զոհ է դառնում: Նույն զեկույցում ասվում է, որ ամենահետապնդովող խումբը քրիստոնյաներն են, գրում է BBC-ին: Ըստ Հանթի, քաղաքական կոռեկտությունն է նաև պատճառը, որ այս հարցը չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները և այն անտեսվում է: Հեղինակներն ասում են, որ քրիստոնյաները զանգվածաբար ստիպված են հեռանալ հայրենի վայրերից, որի արդյունքում քրիստոնյաները կարող են իսպառ վերանալ Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Օրինակ, այժմ քրիստոնյաները պաղեստինցիների շրջանում ընդամենը 1,5% են կազմում: Իրաքում մինչև 2003թ. 1,5 մլն քրիստոնյա կար, իսկ այսօր ընդամենը մոտ 120, 000: Զեկույցը հատուկ անդրադառնում է նաև Կենտրոնական Ասիային, որտեղ մասնավորապես հետխորհրդյաին երկրները դիտարկում են կրոնական կազմակերպությունները, այդ թվում քրիստոնեությունը, որպես սպառնալիք: Երբեմն որոշ եկեղեցիների գործունեությունն ուղղակի արգելվում է՝ սովորաբար, հիսնականների և Եհովայի վկաների գործունեությունը: Հանթը կարգադրել է անցկացնել հետազոտութունը 2018-ի դեկտեմբերին, երբ մամուլում սկանդալ բարձրացավ քրիստոնյա Ասիա Բիբիի շուրջ, որին մահ էր սպառնում, թեև դատարանը նրան անմեղ էր ճանաչել իսլամը վիրավորելու մեջ: Վերջնական զեկույցը կհրապարակվի ամռանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |