
Ակտիվ տեղումնաբեր ցիկլոն է գալիս Հայաստան Պարսից ծոցից՝ ինտենսիվ անձրևեներ են սպասվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին (կենտրոնը) Հայաստանում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին:
Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերըսպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ»,-ասվում է գրառման մեջ։: