Էլեկտրոնային երաժշտության միջոցառում Գառնիում ՝ Vivaro-ի աջակցությամբ

Էլեկտրոնային երաժշտության միջոցառում   Գառնիում ՝ Vivaro-ի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Vivaro ընկերության աջակցությամբ մայիսի 6-ին Գառնու տաճարում կկայանա Cercle invites Acid Pauli at Garni Temple էլեկտրոնային երաժշտության միջոցառումը:

Այն հեռարձակվելու է ֆրանսիական Cercle մեդիա կազմակերպության կողմից, որն աշխարհի տարբեր վայրերում բազմիցս նման միջոցառումներ է կազմակերպել: Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ Cercle-ը նման մեծամասշտաբ նախագիծ է իրականացնում:

Միջոցառման շրջանակում ելույթ կունենա հայտնի արտիստ Acid Pauli-ն: Երաժշտական երեկոն կմեկնարկի հայազգի երաժիշտ Viken Arman-ի և կավարտվի լոկալ դիջեյներ Leo Aniram-ի և KAÍ-ի ելույթներով:

«Օրեցօր աշխարհում ավելի է նկատվում էլեկտրոնային երաժշտության նկատմամդ աճող հետաքրքրությունը, և այսօր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ժամանակակից երաժշտության այս ուղղությունը խթանելու և զարգացնելու նպատակով: Ինչ վերաբերում է վայրերի ընտրությանը, ապա այն նպատակ ունի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և ճանաչելի դարձնել տարբեր երկրների պատմական վայրերը, ուշադրություն հրավիրել դրանց գեղեցկության և պահպանման կարևորության վրա», - նշում է ընկերություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---