Գյուլը հուսով է, որ ֆուտբոլային խաղը կօգնի հաղթահարել հայ եւ թուրք ժողովրդների մերձեցման ճանապարհին առկա խոչընդոտները

PanARMENIAN.Net - «Ես մեկնում են Երեւան ֆուտբոլային խաղի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով»,-Անկարայի միջազգային օդանավակայանում հայտարարել է Թուրքաիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողներին: «Մեկ ամիս առաջ մենք տեսանք, թե ինչպես դիմակայությունը Կովկասում հարվածի տակ դրեց կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Պատերազմը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ ազդեց ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ ընդհանուր առմամբ ողջ աշխարհի վրա: Այժմ շատ կարեւոր շրջան է, եւ ես կարծում եմ, որ մենք Հայաստանի նախագահի հետ հնարավորություն կունենանք քննարկել տարածաշրջանային խնդիրները»,-ասել է Թուրքիայի նախագահը:



Նա նաեւ նշել է, որ Երեւանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի եւ երկկողմ հարաբերությունների հարցը: «Ես ցանկանում եմ, որ այսօրվա խաղը օգնի հաղթահարել ընդհանուր պատմություն ունեցող հայ եւ թուրք ժողովրդների մերձեցման ճանապարհին առկա խոչընդոտները: Մեր հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ընդգծել է Գյուլը` հավելելով, որ հաջողություն է մաղթում Թուրքիայի հավաքականին, գրում է թուրքական Today`s Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---