«Շերեմետևոյում» վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է հրդեհվել. 41 զոհ կա

«Շերեմետևոյում» վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է հրդեհվել. 41 զոհ կա

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

Հաջովել է փրկվել 33 ուղևորի և անձնակազմի 4 անդամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

6 մարդ հոսպիտալացվել է, որից 3-ի վիճակը ծանր է: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հրապարակել է ողջ մնացած ուղևորների ցուցակը:

Աղետը տեղի է ունեցել մայիսի 5-ի երեկոյան: Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Մուրմանսկ, սակայն թռիչքից 28 րոպե անց անձնակազմը որոշել էր վերադառնալ Մոսկվայի օդանավակայան:Կոշտ վայրէջքի ժամանակ բռնկվել են ինքնաթիռի շարժիչները, հետո կրակը տարածվել է ինքնաթիռի պոչային մասի վրա:

Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը:

Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի հրամանատար Դենիս Եվդոկիմովը նկարագարել է, թե ինչ է պատահել, հայտնում է Lenta.ru-ն Baza Telegram-կանալի վրա հղումով:

Ըստ օդաչուի, թռիչքից հետո ինքնաթիռը հայտնվել է կայծակի հարվածի տակ, որի հետևանքով անհետացել է ռադիոկապը և ինքնաթիռն անցել է անմիջական կառավարման ռեժիմի: Հետո ռադիոկապը հաջողվել է մասնակիորեն վերականգնել, իսկ կարգավարներն օգնել են անձնակազմին կողմնորոշվել թռիչքուղու հարցում:

Ըստ Եվդոկիմովի, վայրէջքի ժամանակ, ինքնաթիռի արագությունը նորմալ էր: «Սահուն էինք մոտենում գետնին: Չեմ կարող հստակ ասել, թե ինչու տեղի ունեցավ հարվածը: Արագությունը բավարար էր, թռիչքուղուն մոտենում էինք ուղղահայաց արագության նվազմամբ, ինչպես կարգն է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---