7 սեպտեմբերի 2008 - 00:03 AMT
Հայաստան-Թուրքիա` 0:2

Այսօր Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները: Ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հավաքականի հաղթանակով 2:0 հաշվով:

Խաղին ներկա էին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը, որը Երեւան էր ժամանել իր հայ գործընկերոջ հրավերով: Պատասխան խաղը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում: