8 սեպտեմբերի 2008 - 13:33 AMT
Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը
Սեպտեմբեր 8-ին Երեւան է ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը, Երեւանում Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախատեսված են ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի հանդիպումները տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: