Զելենսկին գործընկերներին է հանձնել իր բիզնեսի կառավարումը՝ առանց ազդեցության իրավունքի

Զելենսկին գործընկերներին է հանձնել իր բիզնեսի կառավարումը՝ առանց ազդեցության իրավունքի

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել բիզնեսից՝ գործընկերներին հանձնելով իր բիզնեսի կառավարումը: Նրա բաժինը կվերադարձնեն նախագահության 5-ամյա ժամկետից հետո: Այդ մասին հայտնել է Զելենսկու բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրը, հայտնում է korrespondent.net-ը «theԲաբել»-ի վրա հղումով:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են աշնանը, նա ցանկանում է դուրս գալ իր բիզնեսից: Ըստ նրա, նա նախագահության է գնում 5 տարով:

«Նա դուրս է եկել բիզնեսից: Գուցե, 1-2 ստորագրություն է մնացել: Տվել է ինչ-որ մեկին իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին, չեմ հիշում: Դա այնքան անկարևոր է, որովհետև ոչ ես, ոչ Բորիսը նրան հաստատ չենք վնասի»,-ասել է Շեֆիրը:

Ըստ նրա, Զելենսկին, նրանց է տվել իր ձայնի իրավունքն ու ազդեցությունը: «Նա դիվիդենտներ կստանա ռոյալթիից, ինչ-որ բրենդեր նրա անունով են մնացել: Մենք պայմանավորվածություն ունենք, որ վերադարձնելու ենք նրա բաժինը 5 տարուց»,-ասել է Շեֆիրը:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---