Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ կանցկացվի

Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստ  կանցկացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ նահանգների միջև ռազմավարական երկխոսության նիստ տեղի կունենա, հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Հայկական միջգերատեսչական թիմը կղեկավարի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ:

Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի միջազգային մարտահրավերների առնչությամբ` նշելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող զարգացումների կարգավորման ԱՄՆ տեսլականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---