Դուրյան. 2019-ին անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ 14 հանցագործություն է եղել

Դուրյան. 2019-ին անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ 14 հանցագործություն է եղել

PanARMENIAN.Net - 2018-ի առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարվել է 66 հանցագործություն, 2019-ի առաջին եռամսյակում՝ 62: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ նշելով, որ 3-ով նվազել են նաև մարմնական վնասվածքների դեպքերը:

Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ բռնության դեպքերին, ապա դրանք նվազել են 16-ով: «Նախորդ տարի 3 ամսվա ընթացքում եղել է 49 դեպք, այս տարի՝ 33, ընդ որում՝ ֆիզիկական բռնության դեպքերը նախորդ տարի եղել են 22-ը, այս տարի՝ 10-ը, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարի եղել են 19-ը, այս տարի՝ 14: Իսկ ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնությունը եղել է ծեծի ձևով՝ նախորդ տարի 2-ը, այս տարի՝ 1-ը»,- մանրամասնել է Նելլի Դուրյանը, հայտնում է Yerkir.am-ը:

Անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ոստիկանության գնդապետը խոստացել է, որ այն անպայման ուսումնասիրելու են:

«Աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը՝ 4-ով: Ավազակային հարձակման դեպք այս տարի չենք ունեցել, նախորդ տարի մեկ դեպք է արձանագրվել»,- նշել է նա:

Մայիսի 4-ին մի խումբ մարդիկ խափանել են «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում խստորեն դատապարտել է միջադեպն ու նշել, որ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---