Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները չեղարկվել են. ԵՄ-ն բացատրություն է պահանջել 7 մայիսի 2019 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի բարձրագույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները։ Մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը, որը գրեթե 15,000 քվե ավելի էր ստացել երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից, որին առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ): ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ-ն ձայների մեծամասնությամբ չեղարկել է ընտրությունների արդյունքները, հայտնում է Deutsche Welle-ն: Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին։ Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի ԿԸՀ-ին անհապաղ իր որոշման հիմնավորումները ներկայացնել: Այդ մասին հայտարարել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Յոհաննես Հանը: Հաղթած ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |